Ո՞վ է մեղավոր:

Belarus dövlət təbliğat maşını rejimin miqrantlardan mənfəətçi şəkildə istifadəsini dəstəkləmək üçün hücumlar təşkil edir.
Click here to request the narration for this article

Վերջին շաբաթներին Բելառուսի և ԵՄ հարևան անդամ երկրների միջև լարվածությունը վտանգավոր շրջադարձ է կատարել դեպի վատթարացում։ Բելառուսի կողմից միգրանտների խնդրի համակարգված և ցինիկ շահարկումը քաղաքական նպատակներով և արևելյան ԵՄ-ի սահմաններն ապակայունացնելու նրա ջանքերը էսկալացիայի նոր փուլ են թևակոխել։ Ըստ լրատվական աղբյուրների՝ միգրանտների խմբերը, որոնք Մինսկ են ժամանել մի շարք երկրներից, , Բելառուսի իշխանությունների կողմից ուղղորդվել են դեպի Լեհաստանի սահման, որին հաջորդել են բախումները։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին ընդունել ընդլայնված պատժամիջոցների ռեժիմ Բելառուսի իշխանությունների դեմ ․ Լեհաստանի կառավարությունը ստիպված է եղել մեծացնել զինվորների և սահմանապահների թվաքանակը՝ ԵՄ-ի արևելյան սահմանը պաշտպանելու նպատակով, իսկ Լիտվայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Բելառուսի հետ երկրի սահմանին։

Ո՞ւմն է մեղքը ԵՄ-ի դեմ այս հիբրիդային հարձակման համար՝ ինչպես նշում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Եթե հարցնեք բելառուսական քարոզչամեքենային և կրեմլամետ լրատվամիջոցներին, ապա պատասխանը հստակ է՝ համատեղ Արևմուտքը, դեպի սահման տանկեր ուղարկող լեհական իշխանությունները և պատժամիջոցներ ընդունող ԵՄ-ն՝ ելնելով իր ներքին նպատակներից։

Ապատեղեկատվության այս բոլոր չափաբաժինները շեղում են ուշադրությունը այն փաստից, որ «Բելառուսի ավտորիտար ռեժիմը շահագործում է մարդկանց իր քաղաքական նկատառումներով », – ինչպես հայտարարել է ԵՄ հանձնակատար Իլվա Յոհանսոնը։ Բելառուսը ցինիկաբար շահագործում է միգրանտներին՝ փորձելով վրեժխնդիր լինել ԵՄ-ից, որը չի ճանաչում Բելառուսի վերջին նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները և սահմանափակումներ է կիրառել ռեժիմի և որոշ անհատների նկատմամբ՝ ի թիվս այլ պատճառների, խաղաղ ցուցարարների դեմ ճնշումների, մարդու իրավունքների խախտումների և Մինսկում Ryanair-ի չվերթի հարկադիր վայրէջքի համար։

Լեհաստանը և Լիտվան հայտնվել են կրեմլամետ լրատվամիջոցների նշանառության տակ՝ շարունակական միգրացիոն ճգնաժամից այլ թեմաներով։ Օրինակ՝ լրատվական աղբյուրներից մեկի վկայակոչմամբ՝ Լեհաստանը նախապատրաստվում է պատերազմի Ռուսաստանի և Բելառուսի դեմ, որը, մեղմ ասած, բավական անհեթեթ հայտարարություն է։ Լիտվան, իր հերթին, ներկայացվել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտող, որը հավաստի աղբյուրների համաձայն՝ հեռու է ճշմարտությունից և իրենից հոգեբանական պրոյեկցիա է ներկայացնում ։

Իրավիճակի այնպիսի ծավալումն, ինչպիսին այժմ նկատվում է ԵՄ-ի արևելյան արտաքին սահմանին, հաճախ ուղեկցվում է մեծ քանակությամբ ապատեղեկատվությամբ: Այն ծառայում է ագրեսորի նպատակներին՝ ջուրը պղտորելու, մեղքը գցելու ուրիշի վրա և իրենց սեփական գործողությունները ճշմարիտ ներկայացնելու: Ավելին, հակառակորդի արտաքին կերպարի վարկաբեկումը ագրեսորի քարոզչական ծրագրի հիմնասյուներից է։ Այս ամենն ակնհայտ է նաև ներկայիս իրավիճակում և կրեմլամետ ու բելառուսական ռեժիմի լրատվամիջոցներից տարածվող ապատեղեկատվության մեջ։

Կրեմլամետ ապատեղեկատվության այս շաբաթվա այլ առավել ուշագրավ օրինակները․

Այո, դա կատարվել է անօրինական կերպով, նկատի ունեցեք․ Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը։

Բելառուսի պետական քարոզչամեքենան հարձակումներ է իրականացնում՝ ի պաշտպանություն ռեժիմի կողմից միգրանտների խնդրի ցինիկ քաղաքական շահարկումների

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    Why do you not like our audio?

    it will help us to improve it

      ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

      Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

        Subscribe to the Disinfo Review

        Your weekly update on pro-Kremlin disinformation

        Data Protection Information *

        The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.

        🎵 Playlist